Արմինֆո. Ղազախստանի խորհրդարանական պատվիրակությունը ՝ Ղազախստանի Մաժիլիսի միջազգային կապերի, պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահ Այգուլ Կուսպանի գլխավորությամբ, սեպտեմբերի 12-ին այցելել է օկուպացված Շուշի եւ Ֆիզուլի:
Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, վկայակոչելով Ադրբեջանի Միլի Մեջլիսի հասարակայնության հետ կապերի բաժինը, Շուշիում ղազախստանցի պատգամավորները ծանոթացել են բերդի պատերին, այցելել մզկիթ եւ գորգերի թանգարան:
Նույն օրը ղազախական պատվիրակության անդամները մեկնել են Ֆիզուլի քաղաք և ծանոթացել Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի ավարտից հետո ռեկորդային ժամկետներում կառուցված առաջին միջազգային օդանավակայանին: