Արմինֆո. Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմական համագործակցության համաձայնագրին համապատասխան, Քաշաթաղի (Լաչինի) շրջանում մեկնարկել են համատեղ մարտավարական զորաաավարժություններ՝ մարտական հրաձգությամբ:
Ինչպես հաղորդել է APA-ն, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, ադրբեջանցի եւ թուրք զինծառայողների մասնակցությամբ անցկացվող զորավարժությունների հիմնական նպատակը մարտական գործողությունների անցկացման ժամանակ փոխգործակցության եւ մարտական ներդաշնակության կատարելագործումն է, այդ թվում ՝ հրամանատարների ռազմական որոշումների կայացման եւ ստորաբաժանումների կառավարման հմտությունների զարգացումը: Հատուկ ուշադրություն է դարձվել տեղանքի բարդ ռելիեֆի պայմաններում ժամանակակից մարտական տեխնիկայի եւ այլ ռազմական միջոցների օգտագործման հմտությունների բարձրացմանը:
Նշենք, որ դրանք ադրբեջանաթուրքական զորքերի առաջին զորավարժություններն են այն տարածքներում, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել Արցախի դեմ թուրք-ադրբեջանական 44-օրյա ագրեսիայից հետո: