


Արմինֆո.Սեպտեմբերի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 245 264 դեպք, որոնցից 229 559-ն` առողջացած, 4924-ը` մահվան ելքով:
Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9617 հիվանդ: «Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 577 162 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4307 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 239 նոր դեպք: Ունենք 446 առողջացած, 13 մահվան դեպք», - ասվում է հաղորդագրությունում: -0-



