


Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նոր համանախագահ Իգոր Խովաեւը Երեւանում է եւ արդեն հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Հայաստանի ԱԳՆ-ը առայժմ հանդիպման մանրամասները չի հաղորդում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արդեն հայտարարել էր ռուս միջնորդի Երեւան այցի մասին: Նշենք նաեւ, որ Իգոր Խովաեւն օգոստոսի 31-ին այցելել էր Ադրբեջան, որտեղ հանդիպել էր ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Բանակցությունների հիմնական օրակարգը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն էր։



