Արմինֆո.Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախորդ տարվա ռուսական դիվանագիտական հաջողությունների թվին է դասել Հարավային Կովկասում պատերազմի դադարեցումը։
Սեպտեմբերի 3-ին "Նոր գիտելիք" կրթական մարաթոնի շրջանակում ՌԴ արտգործնախարարը, մասնավորապես, ասել է. "Իհարկե, անցյալ տարվա մասին խոսելիս չի կարելի չհիշատակել մեր ջանքերը, եւ առաջին հերթին Ռուսաստանի նախագահի ջանքերը Հարավային Կովկասում պատերազմի դադարեցման եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռք բերման ուղղությամբ: Դրանք այժմ հաջողությամբ իրականացվում են և մեր նախարարության, և Պաշտպանության նախարարության, և մեր տնտեսական բլոկի մասնակցությամբ, որն ապահովում է տարածաշրջանում բոլոր կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակման բանակցությունները"։
Հաջողությունների թվում նա նշել է նաև ԲՐԻԿՍ-ում և ՇՀԿ-ում Ռուսաստանի նախագահությունը, Եվրասիական տնտեսական միության արտաքին կապերի ընդլայնումը, այդ թվում ՝ ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև համաձայնագրի շրջանակներում, ԵԱՏՄ-ի և ԱՍԵԱՆ-ի միջև համաձայնագրի կնքումը, Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովի արդյունքների իրականացումը և այլն