
Արմինֆո. Վերջին հայտարարություններով Թուրքիայի նախագահն, ընդամենը, քողարկում է Հայաստանի նկատմամբ Թուրքիայի իրական քաղաքականության իրական նպատակները, քաղաքականության, որը հիմնված է երեք նախապայմանի վրա։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամությունը:
Օգոստոսի 25-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի շարք երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե "Հարավային Կովկասում Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի ավարտից հետո պայմաններ են ստեղծվել երկարաժամկետ խաղաղության համար, եւ եթե Հայաստանը օգտվի այդ հնարավորությունից, ապա Անկարան անհրաժեշտ քայլեր կձեռնարկի": "Տարածաշրջանին կառուցողական մոտեցում է պետք։ Եվ նույնիսկ տարաձայնությունների առկայության դեպքում դրացիական հարաբերությունները պետք է զարգացնել տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի հիման վրա ։ Հաջողություն եմ մաղթում Հայաստանի նոր կառավարությանը, որը հայտարարել է այդ ուղղությամբ շարժվելու պատրաստակամության մասին", - հայտարարել էր Էրդողանը թուրք լրագրողներին օգոստոսի 29-ին։
"Ստիպված ենք արձանագրել, որ, հաշվի առնելով այդ երեք նախապայմանների անփոփոխելիությունը՝ Հայաստանի հրաժարում արցախցիների ինքնորոշման իրավունքի ճանաչման քաղաքականությունից, հրաժարում Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչման քաղաքականությունից եւ Կարսի պայմանագրի իրողությունների ճանաչում, ըստ էության, չի փոխվում նաեւ Անկարայի քաղաքականությունը Երեւանի նկատմամբ: Այսպիսով, real politik հարթությունում Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքում որեւէ փոփոխություն չեմ տեսնում", - ընդգծել է նա։
Մինչդեռ, Հայաստանում Թուրքիայից որեւէ դրական ակնկալիքներ ի հայտ գալու համար Անկարան, ակադեմիկոսի կարծիքով, պետք է իրական քայլեր ձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում սեփական ցանկությունն ու շահագրգռվածությունը ցուցադրելու ուղղությամբ: Սաֆրաստյանը համոզված է, որ մինչև Անկարայի կողմից իրական ձգտման ցուցադրումը, Երևանի ուղղությամբ նրա իրական քայլերը, առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու պատրաստակամություն հայտնելը, պարզապես, ոչինչ չի ստացվի:
Ընդ որում, այսօրվա դրությամբ թուրքական կողմից նման դրական ազդակներ, ակադեմիկոսի գնահատմամբ, չեն դիտվում։ Ավելին, 44-օրյա պատերազմից հետո Թուրքիան Ադրբեջանի հետ միասին փորձում է էլ ավելի ուժեղացնել ճնշումը Հայաստանի նկատմամբ՝ վերը նշված երեք նախապայմանին Երևանի համաձայնությանը հասնելու համար։ Սաֆրաստյանը համոզված է, որ, վերջ ի վերջո, տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չի ունենա, սակայն, այսօրվա դրությամբ, Բաքվի եւ Անկարայի այդ հեռանկարի ըմբռնում ու դրան հասնելու ձգտում նա չի տեսնում:
"Այս ֆոնին ես բացառում եմ թուրքական նախապայմաններին Հայաստանի համաձայնության հնարավորությունն իսկ։ Ընդունելով այդ նախապայմանները՝ մենք սեփական ձեռքով հարված կհասցնենք սեփական ազգային ինքնությանը, ինչ, ըստ էության, ենթադրում են Անկարայի առաջարկները։ Խորապես համոզված եմ, որ Թուրքիան նպատակ ունի Հայաստանը վերածելու սեփական արբանյակի։ Անկարան հենց այսպիսի մոտեցում ունի հարևան բոլոր պետությունների նկատմամբ։ Եվ Հայաստանի համար որևէ բացառության ձևավորման պատճառներ ես չեմ տեսնում", - ամփոփել է ակադեմիկոսը։