Արմինֆո.Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովի հետ։
Ինչպես հաղորդում Է Ռուսաստանի ԱԳՆ-ն, մտքերի փոխանակման ընթացքում քննարկվել է երկկողմ եւ տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի համալիրը, ներառյալ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրականացումը: