


Արմինֆո. Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վարչական տարածքում ադրբեջանցի զինվորականների կազմակերպած հրդեհը դեռ չի մարվել։
Ինչպես հաղորդել է Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը, օգոստոսի 31-ին, Կութ գյուղի տարածքում 17 հրշեջ-փրկարար իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ։
«Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին, ժամը 16։27-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կութ գյուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Իրականացվել է տեղազննում․ պարզվել է, հրդեհն ունի տարածման երկու ուղղություն՝ հարավ-արևելյան և հյուսիս-արևելյան: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 26 հրշեջ-փրկարար։ Հրդեհի հարավ-արևելյան օջախը մեկուսացվել է ժամը 22:48-ին, մարվել՝ 23:18-ին․ այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ: Հյուսիս-արևելյան հատվածից մոտ 20 հա ինքնամարվել է, իսկ մոտ 30 հա այրվում է սարի գագաթին․ սահմանվել է հերթապահություն», - ասվում է հաղորդագրությունում:



