Արմինֆո. Հայտնի է Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպանի անունը, ով այդ պաշտոնում կփոխարինի Ժոնաթան Լաքոտին։ 2021 թվականի օգոստոսի 25-ի հրամանագրով Անն Լույոն (Anne Louyot) նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Ինչպես հաղորդում է մեր երկրում առաքելությունն ավարտող Ժոնաթան Լաքոտը, համապատասխան հրամանագիրը հրապարակվել Է Ֆրանսիայի կառավարության կայքում. https://www.legifrance.gouv.fr/jorf/id/JORFTEXT000043970948:
"Շնորհավորում եմ Անն Լույոյին Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ եւ հաջողություն եմ մաղթում նրան այդ պատասխանատու եւ հետաքրքրաշարժ առաքելության մեջ", - գրել Է դիվանագետը:
Կենսագրական տվյալներ.
Անն Լույոն ծնվել է 1963թ. սեպտեմբերի 5-ին: Ունի Ստրասբուրգի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի դիպլոմ; Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի դիպլոմ (ռուսերեն, հունգարերեն); Ռուսերեն լեզվի լիսանս: Երկրորդ կարգի լիազոր նախարար է:
Զբաղեցրած պաշտոններ.
1989-1992 ԱԳՆ կենտրոնական վարչակազմ (Եվրոպա)
1992-1995 Երկրորդ, այնուհետև Առաջին քարտուղար Բրազիլիայում
1995-1998 Առաջին քարտուղար Մոսկվայում
1999-2001 ԱԳՆ կենտրոնական վարչակազմ (Ռազմավարություն, ծրագրավորում և գնահատում)
2005-2007 (Միջազգային համագործակցություն և զարգացում)
2007-2009 ԱԳՆ կողմից նշանակում է ստացել Cultures France-ում
2015-2018 Ծրագրի ղեկավար (Մշակութային, համալսարանական ամագործակցություն և հետազոտություն)
2018թ. Մարտից Համագործակցության և մշակութային հարցերի խորհրդական և Իսպանիայի Ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Մադրիդում:
Արժանիքի ազգային շքանշանի ասպետ է: Տիրապետում է անգլերենին, իսպաներենին, ռուսերենին, հունգարերենին, պորտուգալերենին: