Արմինֆո. Ռուսական Ֆորա բանկի մոբայլ հավելվածի օգտատերերն այժմ կարող են իրենց բջջային հեռախոսից գումար փոխանցել Արդշինբանկի հաճախորդների ընթացիկ կամ քարտային հաշվին: Փոխանցումն ուղարկելու համար բավարար է իմանալ միայն փոխանցումն ստացողի հեռախոսահամարը:
Փոխանցումը FORA-BANK հավելվածից ուղարկելու համար անհրաժեշտ է հավելվածում ընտրել «Платежи» → «Переводы МИГ в Армению (ArdshinBank»), որից հետո մուտքագրել ստացողի հեռախոսահամարը և փոխանցվող գումարի չափը, այնուհետ ստուգելով փոխանցումը ստացողի անունը՝ հաստատել (Оплатить):
Ծառայությունը մատուցվելու է նվազագույն սակագներով. փոխանցման միջնորդավճարը կազմում է 1% փոխանցվող գումարից, նվազագույնը՝ 100 ՌԴ ռուբլի, բայց ոչ ավելի քան 3,000 ՌԴ ռուբլի: Մեկ փոխանցման նվազագույն գումարը 100 ՌԴ ռուբլի է, իսկ առավելագույնը՝ 500,000 ՌԴ ռուբլի: Ամսական փոխանցումների առավելագույն գումարը՝ 500,000 ՌԴ ռուբլի: Փոխանցված գումարը հաշվեգրվում է Արդշինբանկի հաճախորդի հաշվեգրվում է Արդշինբանկի հաճախորդի հաշվին կամ քարտին հաշված վայրկյանների ընթացքում:
Ծառայությունից օգտվելու համար փոխանցում ստացողը պետք է.
Օգտագործելով Արդշինբանկի մոբայլ հավելվածը, ստացած միջոցները հաճախորդը կարող է ներդնել ավանդ, փոխանցել խնայողական հաշվին, կատարել կոմունալ վճարումներ, անկանխիկ վճարել ապրանքների և ծառայությունների դիմաց կամ իր դեբետային քարտից անվճար կանխիկացնել 315 բանկոմատներում ողջ հանրապետությունում: Հիշեցնենք նաև, որ առանց բանկ այցելելու, Արդշինբանկի մոբայլ հավելվածի միջոցով կարող եք քարտից քարտ առցանց փոխանցումներ կատարել աշխարհի ցանկացած կետ: