Արմինֆո. Վահե Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ: Համապատասխան որոշումը, ըստ կառավարության պաշտոնական կայքի, ստորագրել է Նիկոլ Փաշինյանը՝ օգոստոսի 18-ին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին իր պաշտոնը լքել էր ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը: Նրան այդ պաշտոնում փոխարինել է էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը, որը էկոնոմիկայի նախարարի պաշտոնը լքել էր 2020 թվականի նոյեմբերի 24-ին: Օգոստոսի 13-ին ՀՀ կառավարության ղեկավարի որոշմամբ ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ (2018թ.ապրիլի 24-ից) Կարեն Բրուտյանն ազատվել էր ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ: