Արմինֆո. Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը օգոստոսի 17-ին Ստամբուլում հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ: Բանակցություններն ընթացել են թուրքական մեգապոլիսում կազմակերպված պաշտպանական արդյունաբերության IDEF 21 միջազգային ցուցահանդեսի հարթակում:
Ինչպես հաղորդում է "Անադոլու" գործակալությունը, կողմերն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին առկա լարված իրավիճակին: Այդ համատեքստում Հուլուսի Աքարն ընդգծել է, որ Թուրքիան այսուհետ ևս կաջակցի Ադրբեջանին նրա "արդար գործում"։
Քննարկվել են պաշտպանության եւ անվտանգության ոլորտում երկկողմ եւ տարածաշրջանային փոխգործակցությանը, ինչպես նաեւ պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր: