Արմինֆո.Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը:
ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրի համաձայն՝ ռուս խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում կատարվում է իրադրության շուրջօրյա մոնիտորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման հսկողություն: Ըստ ռուսական պաշտպանական գերատեսչության ՝ հրադադարի ռեժիմն, ընդհանուր առմամբ, պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով։
"Միեւնույն ժամանակ, 2021 թվականի օգոստոսի 16-ին, ժամը 21: 00-ից մինչեւ 21: 15-ը Շուշիի շրջանում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի դիրքերի միջեւ փոխհրաձգություն է տեղի ունեցել հրաձգային զենքի կիրառմամբ: Ռուսական խաղաղապահ զորախմբի աջակցությամբ 21: 15-ին միջադեպը կարգավորվել է", - ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։