


Արմինֆո.Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ռուսական ավտոփոխադրողներին կոչ է արել ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղի տարանցիկ ներուժին:
"Այնտեղ այժմ ակտիվ աշխատանք է ընթանում ենթակառուցվածքների, ավտոճանապարհների վերականգնման ուղղությամբ, ուստի խնդրում ենք ուշադիր լինել այդ հեռանկարային տարածքին, այն, ըստ իս, կունենա, ակնհայտ է, տնտեսական օգուտ",- ասել է նա Միջազգային ավտոմոբիլային փոխադրողների ասոցիացիայի հետ հանդիպմանը, հաղորդում է ՏԱՍՍ - ը:
"Կարեւոր է, որ մեր մոտակա հարեւանությամբ այդ հատվածի տնտեսական զարգացումը տեղի ունենա ակտիվ ռուսական մասնակցությամբ", - ընդգծել Է նախարարը:



