Արմինֆո. Օգոստոսի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տիկնոջ հետ այցելել է Քարվաճառ (Քյալբաջար) եւ Բերձոր (Լաչին): ԱՀ նախագահի կայքում զետեղված հաղորդագրության համաձայն, ուղեւորության ընթացքում նա Մրավի լեռնաշղթայով թունելի հիմք է դրել, որը Գեյգելի շրջանը կմիացնի Քարվաճառին: Ճանապարհի ընդհանուր երկարությունը կգերազանցի 80 կմ-ը, իսկ երեք թունելների երկարությունը կկազմի 15 կմ: Դրանցից ամենամեծը 11 կմ է: ճանապարհը կառուցում են երեք թուրքական ընկերություններ:
Այնուհետև Ալիևը բացել է "Քյալբաջար" էլեկտրաենթակայանը։ Դրանից հետո նա եւս մեկ թունելի հիմք է դրել, որը Քարվաճառը կկապի Բերձորի հետ։ Այնուհետեւ Իլհամ Ալիեւն այցելել է "Իստիսու" նախկին առողջարան եւ նոր զորամաս: