Արմինֆո. "Կովկասյան ժառանգության պաշտպանություն" միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch) տագնապ է ազզդարարում Շուշիի կերպարվեստի թանգարանի քանդակների պուրակից ցուցանմուշների անհետացման առնչությամբ:
Կազմակերպության հաղորդագրության համաձայն, արբանյակային լուսանկարներում երևում է, որ ապրիլի 10-ից մինչեւ հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Շուշիի կերպարվեստի թանգարանի քանդակների պուրակից անհետացել է 51 քանդակ, և տարածքն ամբողջությամբ մաքրվել է: Այդ առնչությամբ Caucasus Heritage Watch-ը մտահոգություն է հայտնել տվյալ թանգարանի սեփականությունը հանդիսացող արվեստի գործերի վիճակի վերաբերյալ։
"Կազմակերպությունը հարցումներ է հղել ադրբեջանական իշխանություններին. Արդյո՞ք քանդակների հեղինակները ներգրավվել են դրանց հեռացման գործընթացում, եւ արդյո՞ք դրանց տեղափոխումը համապատասխանում են Չափման Թեյլորի նոր գլխավոր ծրագրին: Եվ, ի վերջո, Ադրբեջանի իշխանությունները պետք է տեղեկատվություն տտրամադրեն բռնագրավված քանդակների գտնվելու վայրի մասին և հաղորդեն, թե ինչպես դրանք հասանելի կլինեն հանրությանը", - նշվում է կազմակերպության հրապարակման մեջ: Նաեւ ներկայացվում են ավելի քան երկու տասնյակ քանդակների հեղինակների անունները:
Նկատենք, որ սա առաջին նման դեպքը չէ։ Ադրբեջանը ակտիվորեն ոչնչացնում է հայկական հետքն Արցախի օկուպացված տարածքներում, նենգափոխում է պատմությունը, ոչնչացնում կրոնական - մշակութային հուշարձանները։ Չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածություններին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության Փորձագետները մինչ օրս տարածաշրջան մուտք չեն ստացել՝ պատմամշակութային եւ կրոնական հուշարձանների պահպանությունը դիտարկելու համար: