Արմինֆո. Օգոստոսի 13-ի երեկոյան Քարվաճառի (Քյալբաջարի) շրջանի տարածքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ մահացու ելքով:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ – ները, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, պատահարի հետեւանքով զոհվել է 2 զինծառայող՝ լեյտենանտ Հասանլի Էլդար Մուշֆիգ օղլուն եւ սերժանտ Ջաֆարով Անար Մուսթաղիմ օղլուն: Եվս երեքը վնասվածքներ են ստացել: ՃՏՊ փաստի առնչությամբ նշանակվել է քննություն:
Ուշագրավ է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը նախօրեին հաղորդել էր սահմանի այդ հատվածում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին։