Արմինֆո. Կորոնավիրուսին առնչվող իրավիճակի վատթարացման պատճառով ողջ Վրաստանում լրացուցիչ կարանտինային սահմանափակումներ են մտցվում։
Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն՝ այսօրվանից Վրաստանում ուժի մեջ են մտել լրացուցիչ հակակորոնավիրուսային սահմանափակումները, որոնք գործելու են երեք շաբաթվա ընթացքում՝ օգոստոսի 14-ից մինչեւ սեպտեմբերի 4-ը: Ինչպես հաղորդում են վրացական ԶԼՄ-ները, մասնավորապես, օգոստոսի 14-ից մինչեւ սեպտեմբերի 4-ը դադարեցվում է մունիցիպալ տրանսպորտի երթեւեկությունը: Քաղաքային երթեւեկությունը կսահմանափակվի:
Սահմանափակումը չի տարածվում միջքաղաքային տրանսպորտի վրա, գործում է փառատոնների, ժամանցային միջոցառումների, համերգների եւ մարզական մրցույթների արգելք, բացառությամբ՝ միջազգային հովանու ներքո անցկացվող մարզական մրցումների, չեն գործում մանկական ժամանցային կենտրոնները, հասարակական սննդի օբյեկտների (սրճարաններ, ռեստորաններ եւ այլն) աշխատանքի ժամանակը կրճատվել է մինչեւ 23:00: Պետական հիմնարկներին հանձնարարվել է հնարավորության սահմաններում աշխատակիցներին տեղափոխել հեռավար աշխատանքի։ Խորհուրդը համանման հանձնարարական է տվել նաեւ մասնավոր գործատուներին: Ըստ խորհրդի որոշման ՝ պատվաստումների մասշտաբներն առավել ընդլայնելու նպատակով պատվաստումների գործընթացում ներգրավվել են ռազմական բժիշկներից բաղկացած բրիգադներ; քաղաքային տրանսպորտի սահմանափակման պայմաններում պետությունն ապահովում է բնակչության կանոնավոր փոխադրումը պատվաստումների հիմնական կենտրոններ: Կառավարության աշխատակազմի հաղորդագրության համաձայն ՝ առավելագույնս կուժեղացվի գործող օրենսդրության կատարման նկատմամբ վերահսկողությունը, այդ թվում ՝ հասարակական միջոցառումների անցկացման նկատմամբ, ինչպիսիք են հարսանիքները, հոգեհանգիստները եւ այլն: Այդ միջոցառումների անցկացման համար օբյեկտները կտուգանվեն 10 հազար լարիով, իսկ կրկնակի խախտման դեպքում ենթակա են փակման:
Միեւնույն ժամանակ, իշխանությունները կքննարկեն Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հանձնարարականը, որպեսզի պատվաստված քաղաքացիներին սեպտեմբերից թույլ տան ազատ այցելել ռեստորաններ, ֆիթնես կենտրոններ եւ այլ վայրեր:
Նշենք, որ Վրաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը վերջին 24 ժամում ավելացել է 5 579-ով։ Մահացել է 50 մարդ։ StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ համավարակի սկզբից ի վեր երկրում հաստատվել է վարակի 477 264 դեպք։ Դրա հետ մեկտեղ, վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 1 867 մարդ, իսկ համավարակի սկզբից ի վեր՝ 417 013: Մահացել է 6371 մարդ: Պատվաստվելլ է 767 882 մարդ։
Ուշագրավ է, որ ավանդաբար Վրաստանի առողջարանային քաղաքները լայն ժողովրդականություն են վայելում Հայաստանի քաղաքացիների շրջանում։ Սահմանների բացումից հետո ՀՀ հազարավոր քաղաքացիներ նախընտրում են իրենց հանգիստը կազմակերպել Վրաստանի տարածքում։