Արմինֆո. Հայաստանի քաղաքացիները կարող են կրկին կարճաժամկետ վիզաներ ստանալ Ֆրանսիա։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հաղորդագրության համաձայն, օգոստոսի 18-ից վերսկսվում է կարճաժամկետ վիզայի բոլոր կատեգորիաների տրամադրումը Եվրոպական միության կողմից ճանաչված պատվաստումների ամբողջական սխեմայով (Pfizer, Moderna, AstraZeneca et Johnson & Johnson) պատվաստված և ժամկետանց վիզա ունեցող անձանց համար:
«Վիզայի դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ պայման է տրամադրել պատվաստման ապացույց: Կայքում նշված կատեգորիաներին չհամապատասխանող դիմումները, ներառյալ` տուրիստական վիզայի համար առաջին անգամ դիմողների դիմումները, չեն ընդունվի: Մանրամասները՝ https://bit.ly/3fX7uS3», - ասվում է հաղորդագրությունում: