Արմինֆո.Ադրբեջանը բանակցություններ է վարում Իսրայելից սպառազինության նոր խմբաքանակ գնելու շուրջ։ Այդ մասին հաղորդում է իսրայելցի քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը։
"Ինչպես հաղորդել Է իսրայելական Israel Hayom վեբ-ռեսուրսը "Ղարաբաղում նոր պատերազմից առաջ մտավախություններով. Ադրբեջանը Իսրայելից լրացուցիչ զենք գնելու մասին բանակցություններ է վարում" վերնագրով նյութում, Ադրբեջանը ծրագրում է Իսրայելից գնել 2 մլրդ շեկել արժողությամբ զենք: Իսրայելի հետ հարաբերություններն ամրապնդելու նպատակով Ադրբեջանը վերջերս Թել Ավիվում բացել է իր առեւտրազբոսաշրջային ներկայացուցչությունը", - հաղորդում է փորձագետը:
"Անկախ" թուրք մեկնաբանը ենթադրել է, որ Իսրայելում ադրբեջանական ներկայացուցչության բացումը վերջին քայլն է Իսրայելում Բաքվի դեսպանատան բացման ճանապարհին: Եթե դա տեղի ունենա, Ադրբեջանը Բահրեյնից հետո կդառնա շիա մեծամասնությամբ երկրորդ երկիրը, որը դեսպան կնշանակի Իսրայելում", - հավելել է քաղաքագետը ։
Ավելի վաղ իսրայելական մի շարք թելեգրամ-ալիքներ հաղորդել էին Իսրայելի ռազմական օդանավակայաններ ադրբեջանական բեռնատար ինքնաթիռների հաճախակի թռիչքների մասին:
Հավելենք, որ իսրայելական մարտական դրոնները անցյալ տարվա աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի ընթացքում առավել օգտագործվող դրոններից էին։