Արմինֆո. Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում առաջադրանքի կատարումը: Այդ մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։
Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ ռուս խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում ընթանում է իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Նաեւ ընդգծվում է, որ անցած մեկ օրում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. 2021 թ. օգոստոսի 11-ին, ժամը 7.29-ին և 7.58-ին Ադրբեջանի զինված ուժերը երկու հարված են հասցրել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքերի ուղղությամբ: "Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկել իրավիճակի հետագա էսկալացիան թույլ չտալու համար: Կատարվում է հետաքննություն", - ասված է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ: