Արմինֆո. Օգոստոսի 11-ին, Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամի սակրավորները ԱՀ Մարտունու շրջանի Նոր շեն համայնքի տարածքում ինժեներահետախուզական աշխատանքներ իրականացնելիս, նախնական տվյալներով կասետային ռումբի պայթյունից վիրավորում են ստացել: Այդ մասին հաղորդել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի ծառայությունը:
«ԱԻՊԾ փրկարարները երկու սակրավորի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հանրապետական բժշկական կենտրոն, նրանց առողջական վիճակը բավարար է: Սակրավորներից մեկը շտապ բժշկական օգնության մեքենայով տեղափոխվել է Մարտունու շրջանային բուժմիավորում: Վերջինիս վիճակը կայուն ծանր է: ԱԻ պետական ծառայությունն ավելի ուշ կտրամադրի հավելյալ տեղեկություն», - ասվում է հաղորդագրությունում: