


Արմինֆո. Կարեն Իսախանյանը նշանակվել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի խորհրդական: Համապատասխան որոշումը, ինչպես հաղորդում Է կառավարության պաշտոնական կայքը, Պապիկյանը ստորագրել է օգոստոսի 10-ին։
Նշենք, որ 2016 թվականի ապրիլի 21-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Կարեն Իսախանյանը նշանակվել էր տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021թ. ապրիլի 20-ի որոշմամբ Կարեն Իսախանյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից:



