
Արմինֆո.Հաշվի առնելով Հայաստանում սահմանադրությամբ հռչակված եւ սահմանված պետության, համապատասխանաբար, քաղաքական դաշտի բացակայությունը, Ազգային ժողովում ընթացող ճակատամարտերը մեկնաբանելը միանգամայն անիմաստ է թվում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել քաղաքական գործիչ, հրապարակախոս Գարեգին Միսկարյանը։
Նշենք, որ Հայաստանի 8-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքի առաջին շաբաթվա արդյունքներով ստիպված ենք արձանագրել, որ ժողովրդի ընտրյալները բացարձակապես չեն ցանկանում զբաղվել երկրում կուտակված ներքին եւ արտաքին խնդիրների քննարկմամբ: Շատ հազվադեպ բացառություններով՝ խորհրդարանականներն ԱԺ ամբիոնն օգտագործում են փոխադարձ մեղադրանքների, կշտամբանքների, ակնարկների ու հայհոյանքների համար։ Ընդ որում, խոսքը վերաբերում է խորհրդարանական բոլոր երեք խմբակցություններին՝ առանց բացառության։ Ավելին, տարօրինակ կերպով "Հայաստան" եւ "Պատիվ ունեմ" ընդդիմադիր դաշինքների ներկայացուցիչները խուսափում են իշխող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությանը պահանջ ներկայացնել Ադրբեջանի եւ Ռուսաստանի հետ ընթացիկ բանակցային օրակարգի բացահայտման վերաբերյալ՝ նախընտրելով ուշադրությունը կենտրոնացնել միջանձնային բնույթի հարցերի վրա։
"Որպես քաղաքական գործիչ, որպես քաղաքացի, որը ձգտում է իր երկիրը տեսնել կայացած, ես չեմ հետևում այն ամենին, ինչ այսօր տեղի է ունենում մեր խորհրդարանում, առավել ևս, չեմ պատրաստվում դրան քաղաքական գնահատական տալ։ Ավելին, ես որևէ հույս չեմ կապում այսօր դրա պատերի ներսում գտնվող ուժերի հետ, էլ չենք խոսում այն մասին, որ նրանք կարող են ինչ-որ հրաշքով ի վիճակի լինել Հայաստանը դուրս բերելու ներկա վիճակից",- նշել է նա։
Միսկարյանը, ընդ որում, ընդգծել է այն ենթադրությունների սխալականությունը, որոնց համաձայն, նախորդ խորհրդարաններն ինչ-որ բանով ավելի լավն էին ներկայիս խորհրդարանից։ Առաջին հերթին՝ Հայաստանում երբևէ քաղաքական բովանդակությամբ և, համապատասխանաբար, օրակարգով ԱԺ-ի բացակայության պատճառով։ Պետականամետ քաղաքական ուժերի բացակայության պատճառով, խորապես ապաքաղաքական հայ հասարակության շրջանում՝ նման ուժերի եւ խորհրդարանի ձեւավորման անհրաժեշտության խորքային գիտակցման բացակայության պատճառով:
Այս լույսի ներքո՝ գործող խորհրդարանին և դրա պատերի ներսում հավաքված մարդկանց որևէ գնահատական տալը, Միսկարյանի կարծիքով, առաջին հերթին պահանջում է պատասխան մի պարզ հարցի. արդյո՞ք Հայաստանն ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական և սոցիալական պետություն է։
"Ցավոք սրտի, մեզ պարտադրված պատերազմի արդյունքում այսօր մենք ի զորու չենք ապահովել սեփական անվտանգությունը, համապատասխանաբար, ինքնիշխանությունը տալով այն երկրի ձեռքը, որն այդ անվտանգությունը, բնականաբար, սեփական շահերից ելնելով, գոնե ինչ-որ կերպ ապահովում է։ Հաշվի առնելով մեր արդարադատության համակարգում անկախության, ազատության և արդարության բացակայությունը, Հայաստանը նաև իրավական պետություն չէ։ Իսկ չունենալով ազատ դատարաններ, ազատ մամուլ, կայացած քաղաքական դաշտ և քաղաքական կուսակցություններ, Հայաստանը չի կարող համարվել նաև ժողովրդավարական պետություն։ Երկրում, որի քաղաքացիների մեկ երրորդը աղքատ է, իսկ մի խումբ մարդիկ՝ չափազանց հարուստ, հնարավոր չէ խոսել նաեւ սոցիալական պետության մասին", - ընդգծել է նա։
Այս լույսի ներքո՝ Միսկարյանը համոզված է, որ 8-րդ գումարման խորհրդարանն այսօր ներկայացված է ոչ թե քաղաքական օրակարգ ունեցող, այլ, բացառապես, իշխանության ձգտող քաղաքական ուժերի կողմից։ Վերջիններս, նրա գնահատմամբ, ընդհանուր ոչինչ չունեն պետությունը զարգացման տանելու մտադրությունների հետ։ Մինչդեռ, նման որակի ու բովանդակության քաղաքական ուժերի հետ, նրա կարծիքով, կարելի է միայն քանդել, բայց ոչ մի կերպ չզարգացնել պետությունն ու պետականությունը։