Արմինֆո. Օգոստոսի 11-ին՝ ժամը 08:29-ի և 08:58-ի սահմաններում հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել Պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հաղորդել է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը:
«Հայկական կողմը կորուստներ չի ունեցել: Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն և փաստեր են տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը», - ասվում է հաղորդագրությունում: