Արմինֆո. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը օգոստոսի 9-ին հանդիպել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ։ Այդ մասին հաղորդել է Արման Թաթոյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
«Հանդիպմանը քննարկվել են հայկական կողմի գերիների վերադարձին ու անհայտ կորածներին առնչվող հարցեր։ Առանձին անդրադարձ է կատարվել նաև սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանը», - գրել է մարդու իրավունքների պաշտպանը:
Նշենք, որ ավելի քան 9 ամիս Ադրբեջանը, խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությունները եւ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, շարունակում է ապօրինի կերպով պահել ավելի քան 200 հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց: Ոչ պաշտոնական տվյալներով, այդ թիվը շատ ավելի մեծ է: Ադրբեջանը ոչ միայն ապօրինաբար է պահում հայ ռազմագերիներին, այլև նրանց նկատմամբ դատական գործընթացներ է իրականացրել և երկար ժամկետով ազատազրկել ։