Արմինֆո. Հայաստանի ԱԳՆ-ը համերաշխություն եւ խորը ցավակցությունն է հայտնել Հունաստանի ժողովրդին' այդ երկրում անտառային հրդեհների կապակցությամբ:
"Խորապես վշտացած ենք Հունաստանում բռնկված ավերիչ անտառային հրդեհների մասին լուրերից։ Հ
Համերաշխություն ու խորը ցավակցություն ենք հայտնում Հունաստանի եղբայրական ժողովրդին այս տագնապալի պահին", - ասված Է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության Twitter-ի հաղորդագրության մեջ:
Euronews-ի համաձայն՝ Հունաստանը պայքարում է վերջին քառասուն տարվա ընթացքում ամենաուժեղ շոգերի հետեւանքների դեմ ։ Երկրի շատ շրջաններում ջերմաստիճանը գերազանցում է 44 աստիճանը։ Անցած օրվա ընթացքում բռնկվել է ավելի քան 80 անտառային հրդեհ։ Ամենամեծը' Աթենքից հյուսիս գտնվող Պարնիս լեռան ստորոտին: "Վարիբոբիի բնակիչները հաշվում են վնասները։ Այրվել կամ խիստ վնասվել են տասնյակ շենքեր, մեքենաներ և խանութներ։ Վերջին տվյալներով՝ այրվել է ավելի քան 12 հազար հեկտար տարածք։ Փորձագետներն ու իշխանությունները կոչ են անում անտառային զանգվածների մոտակայքում ապրող մարդկանց մաքրել իրենց տների պարագիծը խոտից ու ծառերի ճյուղերից ։ Օդի բարձր ջերմաստիճանը կպահպանվի եւ կարող է հանգեցնել նոր հրդեհների", - Հունաստանից հաղորդել է Euronews-ի թղթակից Ֆեյ Դուլգկերին։