Արմինֆո.Հայաստանի խորհրդարանը օգոստոսի 5-ին գաղտնի քվեարկության ժամանակ չի կարողացել ընտրել 8-րդ գումարման Ազգային ժողովի երրորդ եւ վերջին փոխխոսնակին:
Նախօրեին ընդդիմադիր "Հայաստան" եւ "Պատիվ ունեմ" խմբակցությունները ԱԺ երրորդ փոխնախագահի միասնական թեկնածու էին առաջադրել Իշխան Սաղաթելյանին "Հայաստան" ընդդիմադիր խմբակցությունից (ՀՅԴ գերագույն խորհրդի ներկայացուցիչ, նախկինում "Հանուն հայրենիքի փրկության շարժման" բողոքի ակցիաները համակարգող):
Այսօր քվեարկությունից առաջ "Քաղաքացիական պայմանագիր" խորհրդարանական խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը հավաստիացրել էր, որ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության համար ձայների նվազագույն քանակն ապահովվելու է: Սակայն հավաքած ձայները բավարար չէին։ Գաղտնի քվեարկության ժամանակ Սաղաթելյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 53 պատգամավոր, դեմ ՝ 50, մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել ։ Քվեարկությունից հետո "Հայաստան" խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը կրկին կառաջադրվի:
Քվեարկությանը չի մասնակցել "Հայաստան" խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը (ՀՀԿ - ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին-խմբ.):