Արմինֆո. Առնվազն այս փուլում Հայաստանի գործող իշխանության քաղաքական երկարակեցության դեղատոմսը կամ բանալին գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Պահպանողական կուսակցության առաջնորդ Միքայել Հայրապետյանը։
"Հայաստանն այսօր հայտնվել է քաղաքակրթությունների բախման կենտրոնում։ Եվ ողջ խնդիրն այն է, որ այդ նույն կենտրոնը, այդ խաչմերուկն այսօր չի կարգավորվում: Կամ էլ կարգավորվում է շատ թույլ: Նման իրավիճակում, նման աշխարհաքաղաքական իրողությունների ֆոնին, հնարավոր է, գործնականում, ամեն ինչ։ Հնարավոր է, առաջին հայացքից, ամենաանհավանական բացասական և դրական սցենարների իրագործում։ Այս լույսի ներքո՝ 8-րդ գումարման խորհրդարանը կարող է մնալ մինչև Սահմանադրությամբ իրեն վերապահված ժամկետի ավարտը, կարող է ցրվել շատ շուտով, իսկ կարող է գոյություն ունենալ, բայց չգործել, ինչի արդյունքում երկրում կտիրի անարխիա", - նշել է նա։
Հայրապետյանը, այս լույսի ներքո, Հայաստանի ներքաղաքական կյանքի, քաղաքական ինստիտուտների վրա տարածաշրջանային ազդակների ազդեցության աստիճանն ու ծավալը կապում է, առաջին հերթին, հայ քաղաքական դասի կամքի ու իմաստության առկայության-բացակայության հետ։ Այս առումով՝ նա ցավով է նշել արտաքին մարտահրավերների ու սպառնալիքների և Հայաստանի ներքաղաքական իրավիճակի միջև համաչափության բացակայությունը։
Քաղաքական գործչի գնահատմամբ՝ այսօր կառավարող ուժն ու ընդդիմությունը կենտրոնացած են երկպառակչական հաշվեհարդարների վրա, և նրանց քիչ են մտահոգում միջազգային իրավիճակն ու Հայաստանի շուրջ ստեղծվող աշխարհաքաղաքական իրողությունները։ Առաջինը ձգտում է ամեն գնով պահել իշխանությունը, երկրորդը՝ զավթել այդ իշխանությունը։ Մինչդեռ, հայ հասարակությունը, ժողովուրդը հայտնվել են այդ ողջ քաղաքական խելագարության ակամա վճարողների դերում։ Արդյունքում ՝ Հայաստանը, Հայրապետյանի կարծիքով, կանգնած է աշխարհաքաղաքական ջրբաժանի առջեւ, իսկ հայ ժողովուրդը խորը շփոթության մեջ է։
"Այս ֆոնին՝ իշխանությունը զբաղված է իշխանության ներսում կառավարությունում շախմատային վերադասավորումներով։ Հասկանալի է, որ ընթացիկ փոխադարձ ատելության և անհանդուրժողականության պայմաններում այլ սկզբունքով, քան թիմային հավատարմության սկզբունքն է, ձևավորվել կառավարություն չէր էլ կարող։ Այսպիսով, ընդդիմությունը, միայն, հայտնվել է խորհրդարանում։ Բայց այնտեղ էլ հանդես է գալիս բնավ ոչ արմատական դիրքերից՝ մեր պետության ռազմավարական շահերը, ինքնուրույնությունն ու ազատությունը պաշտպանելու նպատակով։ Ընդդիմադիր պատգամավորների գործունեությունը, ինչպես տեսնում ենք, հանգում է ատելության, անհանդուրժողականության և ներքաղաքական քաոսի տարածմանն ու հաստատմանը", - ամփոփել է քաղաքական գործիչը։