Արմինֆո.Վահագն Խաչատրյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար: Օգոստոսի 4-ին այդ մասին հրամանագիր է ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
2021 թվականի ապրիլի 1-ից գերատեսչությունը գլխավորում էր Տավուշի նախկին ղեկավար Հայկ Չոբանյանը՝ այն բանից հետո, երբ նրա նախորդը ՝ Հակոբ Արշակյանը, ստիպված էր լքել բարձր տեխնոլոգիաների նախարարի պաշտոնը՝ լրագրողի նկատմամբ ոչ կոռեկտ վերաբերմունքի եւ Աբու Դաբիում International Defense Conference & Exhibition սպառազինությունների ցուցահանդեսում հայկական տաղավարիկազմակերպումը ձախողելու պատճառով:
Նշենք, որ Խաչատրյանը հայտնի է որպես անկախ տնտեսագետ-փորձագետ։ 1992-1996թթ. զբաղեցրել է Երեւանի քաղաքապետի պաշտոնը եւ որոշ ժամանակ եղել ՀՀ նախագահի խորհրդական: