Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 4-ին Զարուհի Մաթևոսյանին նշանակել է վարչաապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հաղորդում է գործադիր մրամնի պաշտոնական կայքը:
Մաթևոսյանը 2018թ. հունիսի 8-ին նշանակվել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական: Նախկինում նա զբաղեցնում էր փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի օգնականի պաշտոնը։