Արմինֆո.Բաքվի դատարանում օգոստոսի 2-ին երկու հայեր դատապարտվել են 20 տարվա ազատազրկման՝ առաջին 10 տարին ընդհանուր ռեժիմի գաղութում, իսկ երկրորդ 10 տարին ՝ խիստ ռեժիմի:
Ինչպես հաղորդում է Trend-ը, Լյուդվիկ Մկրտիչյանին եւ Ալյոշա Խոսրովյանին մեղադրում են "առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ադրբեջանցի գերիների խոշտանգման եւ այլ հանցագործությունների համար":
"Լ. Մկրտչյանը ձերբակալվել է 2020 թվականի հոկտեմբերի 20-ին Ֆիզուլիի շրջանի Մալիքջանլի գյուղի տարածքում՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից: Ա. Խոսրովյանը ձերբակալվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից՝ 2020թ. հոկտեմբերի 3-ին ադրբեջանական տարածքում հետախուզական գործողություններ իրականացնելու փորձի ժամանակ: Լ. Մկրտչյանին եւ Ա. Խոսրովյանին մեղադրանք է առաջադրվել 113 (խոշտանգում), 115.2 (օրենքների եւ պատերազմի սովորույթների խախտում), 279.1 (օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում), 318.2 (Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում) եւ քրեական օրենսգրքի այլ հոդվածներով",- հաղորդում է Trend-ը: