Արմինֆո.Հայաստանը պետք է հրաժեշտ տա Ադրբեջանի խաղաղության ձգտմանն առնչվող պատրանքներին ու հույսերին։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, փորձագետ - ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
"Ադրբեջանը խաղաղության չի ձգտել ի սկզբանե, Ադրբեջանը չի ձգտում խաղաղության հիմա, Ադրբեջանը չի ձգտի խաղաղության ապագայում։ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ղեկավարության ընթացիկ պահանջները կարելի է բնութագրել հետեւյալ կերպ. "Մենք ուզում ենք այն ամենն, ինչ հնարավոր է": Ըստ այդմ, մենք, մեր հերթին, պետք է դա հստակ ամրագրենք սեփական, հասարակական կարծիքի մեջ, և պետք է ձևավորենք պետության քաղաքականությունը՝ հաշվի առնելով այդ իրողությունը", - ընդգծել է նա։
Հայաստանի սահմանին ադրբեջանական բոլոր վերջին ոտնձգությունները, մասնավորապես Գեղարքունիքի գյուղի եւ հայկական բանակի դիրքերի վրա հարձակումը խորհրդարանականը դիտարկում է որպես 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի ամրապնդման քաղաքականության մաս: Նրա գնահատմամբ, Ալիևն ամեն ինչ անում է այդ առումով ՝ օգտվելով Հայաստանի թուլությունից։ Իսկ ալիևյան պահանջների ու ախորժակների ընդհանուր էությունը, ըստ Հայրապետյանի, հանգում է Հայաստանի տարածքների ստացմանը, առանց որոնց հայոց պետության հետագա գոյությունը ձևական բնույթ կկրի։
Ըստ Հայրապետյանի, Ալիևը ամենեւին ոչ երկիմաստ կերպով հնչեցրել է սեփական նպատակներն ու ռազմավարությունը Հայաստանի նկատմամբ, բառացիորեն, օրերս, հայտարարելով, որ Ադրբեջանը չի պատրաստվում հեռանալ Հայաստանի տարածքից: Նրա գնահատմամբ, սահմանին առկա իրավիճակը Բաքվում բոլորովին չեն համարում սահմանային վեճ, իսկ Ալիեւը բացահայտ հայտարարում է, որ "ադրբեջանցիները վերադարձել են իրենց հողեր": Զուգընթաց՝ Ալիևը փորձում է կորզել Հայաստանի տարածքը՝ դեպի Նախիջևան միջանցք կառուցելու և, իհարկե, Արցախի կարգավիճակի որոշման հարցը վերջնականապես փակելու համար։
Ողջ այս ալիևյան քաղաքականությանը՝ հարկադրանքի հստակ տարրերով, Հայրապետյանի գնահատմամբ, ընդհանուր առմամբ, աջակցում է Անկարան ։ Եվ ոչ միայն չի պարունակում Հայաստանի հետ խնդիրների խաղաղ կարգավորման տարրեր, այլև նպատակ ունի ոչնչացնել հայոց պետականությունը։ Պատգամավորը համոզված է, որ խաղաղություն ասելով Բաքվում պատկերացնում են հենց Հայաստանի՝ որպես պետության ոչնչացում։
"Խաղաղության ճանապարհը չի կարող անցնել սպանությունների և հարևան պետության տարածքի կտորների յուրացման միջով։ Ալիևի ախորժակը հասնում է ընդհուպ մինչև Երևան։ Եվ եթե մենք նրան թույլ տանք, նա բոլորովին չի վարանելու այն բավարարել։ Մենք չենք կարող դա թույլ տալ և դրա համար ունենք բոլոր անհրաժեշտ պայմանները՝ ներառյալ միջազգային իրավունքը։ Կան միջազգայնորեն ճանաչված սահմաններ, Հայաստանը միջազգային կառույցների անդամ է, կա համապատասխան գործիքակազմ, որը պետք է կիրառել։ Ամեն դեպքում, Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ լայնածավալ պատերազմի սանձազերծում մեր երկրի տարածքներում չի կանխատեսվում։ Բաքուն այսօր դրա համար համապատասխան հնարավորություններ չունի։ Առաջին հերթին ՝ քաղաքական", - ամփոփել է խորհրդարանականը։