Արմինֆո.Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ լքեն Հայաստանի տարածքը և դադարեցնեն բռնությունը, որն արդեն բազմաթիվ կյանքեր է խլել։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Քեթրին Քլարկը։
Ընդ որում, նա հպարտությամբ ընդգծել է, որ կողմ է քվեարկել Ադրբեջանի ռազմական ֆինանսավորումը դադարեցնելու եւ հայ ժողովրդին աջակցելու վերաբերյալ կոնգրեսական Ֆրենկ Փալոնի օրինագծի ուղղմանը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել էր Ֆրենկ Փալոնի ուղղումը, որով առաջարկվում է զգալիորեն կրճատել Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմական օգնությունը:
"Միջազգային ռազմական կրթության եւ ուսուցման" եւ "Օտարերկրյա ռազմական ֆինանսավորման ծրագրի" շրջանակներում սույն օրենքին համապատասխան հատկացված կամ այլ կերպ տրամադրված ոչ մի միջոց չի կարող հասանելի լինել Ադրբեջանի համար", - ասում է Փալոնի ուղղումը: