Արմինֆո. "Մենք ցավում ենք հուլիսի 28-ին Հայաստանի Գեղարքունիքի մարզի հետ սահմանին ադրբեջանական զորքերի հետ բախումներում երեք հայ զինծառայողների զոհվելու համար՝ այն բանից հետո, երբ վաղ առավոտից գնդակոծվել էին հայկական դիրքերը եւ մի քանի գյուղեր, եւ մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նրանց ընտանիքներին", - ասվում է Հարավային Կովկասի հետ հարաբերությունների գծով պատվիրակության ղեկավար, Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդիի, Եվրախորհրդարանի Հայաստանի գծով մշտական զեկուցող, պատգամավոր Անդրեյ Կովաչեւի եւ Ադրբեջանի գծով մշտական զեկուցող, Եվրախորհրդարանի պատգամավոր Ժելյանա Զովկոյի համատեղ պաշտոնական հայտարարությունում:
"Ցավոք, դա վերջին ամիսներին տեղի ունեցած մի շարք միջադեպերից կամ սադրանքներից միայն վերջինն է, ներառյալ միջպետական սահմանի խախտումները, որոնք սկսվել են մայիսի 12-ին՝ ադրբեջանական զորքերի ներխուժմամբ Հայաստանի տարածք: Ոչ պակաս մտահոգիչ է վերջերս Նախիջեւանի հետ սահմանին տեղի ունեցած փոխհրաձգությունը, որտեղ եւս մեկ հայ զինվոր է զոհվել", - ասվում է Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբրեյալ պատգամավորների հայտարարությունում: