Արմինֆո. Ռուսաստանը փոխել է ԵԱՀԿ Մինսկի խմբի իր համանախագահին։ Դա հետեւում է հուլիսի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի կայքում հրապարակված հայտարարությունից՝ կապված ադրբեջանահայկական սահմանին լարվածության հետ, որտեղ Իգոր Պոպովի փոխարեն որպես Ռուսաստանից համանախագահ նշված է Իգոր Խովաեւը։ Մոսկվայից համանախագահի փոփոխության մասին պաշտոնական մեկնաբանություն դեռ չկա։
Հիշեցնենք, որ Իգոր Պոպովը Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է նշանակվել 2010 թվականի ամռանը:
Համաձայն բաց աղբյուրների տվյալների ՝ Իգոր Խովաևը ծնվել է 1962 թվականի հունվարի 18-ին ։ 1988թ. ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային ֆակուլտետը եւ նույն թվականին անցել դիվանագիտական ծառայության: Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն եւ վիետնամերեն լեզուներին: Ունի 1-ին դասի արտակարգ եւ լիազոր դեսպանորդի դիվանագիտական աստիճան, որը շնորհվել է 2017 թվականի փետրվարին: 1988-2004թթ. աշխատել է տարբեր պաշտոններում Ռուսաստանի ԱԳՆ կենտրոնական ապարատում եւ արտերկրում: 2004-2005թթ. աշխատել է Ռուսաստանի ԱԳՆ արտաքին քաղաքականության պլանավորման դեպարտամենտի հայրենակիցների հետ աշխատանքի վարչության բաժնի պետ: 2005-2010թթ. եղել է Վիետնամում Ռուսաստանի դեսպանատան դեսպանորդ-խորհրդական: 2010-2015թթ.՝ Ռուսաստանի ԱԳՆ Ասիայի երրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ: 2015 թվականի մարտի 2-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 21-ը Ֆիլիպինների Հանրապետությունում և, համատեղության կարգով, Պալաուի Հանրապետությունում և Միկրոնեզիայի Դաշնային Նահանգներում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան: Նույն թվականի մայիսի 5 - ից Մարշալյան կղզիների Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով: