Արմինֆո.ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ. քննարկվել են Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացումը, իրավիճակը Աֆղանստանում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին:
Այդ մասին հաղորդում է "ՌԻԱ Նովոստին"՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը։ "Խորհրդակցության ընթացքում մասնակիցները քննարկել են Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացման ընթացիկ հարցեր: Բացի այդ, անդրադարձ է եղել նաեւ միջազգային օրակարգի արդիական հարցերին, ներառյալ՝ Աֆղանստանում, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը", - ասել Է Պեսկովը:
Աղբյուրի համաձայն ՝ խորհրդակցությանը ներկա են եղել Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Կրեմլի վարչակազմի ղեկավար Անտոն Վայնոն, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, ԱՀԾ ղեկավար Սերգեյ Նարիշկինը, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը: