Արմինֆո.Ֆրանսիան պատրաստ է դիտարկել Հայաստանի դիմումները պաշտպանական ոլորտում, սակայն պետք է հաշվի առնել, որ Հայաստանն ու Ֆրանսիան մեկ ռազմական դաշինքի մաս չեն կազմում։ Այդ մասին հուլիսի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։
"Ընդհանուր առմամբ, մեր նպատակը ոչ թե ապագա պատերազմի նախապատրաստումն է, այլ, ընդհակառակը, հակամարտությունից, պատերազմից խուսափելը։ Քանզի մենք կարծում ենք, որ տարածաշրջանում առկա հակամարտությունները պետք է բացառեն լուծման ռազմական ուղիները", - ընդգծել Է դիվանագետը։
Ընդ որում, նա հավելել է, որ Ղարաբաղի, հայ-ադրբեջանական սահմանի հարցը պետք է լուծվի միայն բանակցային գործընթացի շրջանակներում: "Որևէ այլ այլընտրանք միայն փակուղի կտարի", - ասել է Ժոնաթան Լաքոտը: