Արմինֆո. Ադրբեջանը պաշտպանել է Բաքվի ժամանակով ժամը 10:00-ից հայ-ադրբեջանական պետական սահմանին հրադադար հայտարարելու ռուսական կողմի նախաձեռնությունը, հաղորդում է թուրքական «Անադոլուն»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հուլիսի 28-ին ՝ ժամը 03:40-ի սահմաններում, հարձակում են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի վրա: Ադրբեջանի կողմից սանձազերծված հարձակումից հետո ծավալված մարտերի արդյունքում հայկական կողմը երեք զոհ ունի, կան վիրավորներ: Ավելի ուշ Հայաստանի ՊՆ-ն հաղորդել է, որ ժամը 09:20-ի դրությամբ ադրբեջանական ստորաբաժանումները, կրելով կորուստներ, հետ են շպրտվել ելման դիրքեր: -