Arminfo.info


 Չորեքշաբթի, 28 Հուլիսի 2021 11:52
Դավիթ Ստեփանյան

Ռուսաստանը պարտավոր է կատարել պարտավորությունները, իսկ Հայաստանը պարտավոր է դա պահանջել

Ռուսաստանը պարտավոր է կատարել պարտավորությունները, իսկ Հայաստանը պարտավոր է դա պահանջել

Արմինֆո.Հուլիսի 28-ի առավոտը Հայաստանի համար սկսվեց Ադրբեջանի նախաձեռնած հերթական գնդակոծությունների, սպանությունների և մեր մարտական դիրքերի ու գյուղերի վրա հարձակման մասին տեղեկատվությամբ

։ Սյունիքից, Արարատից ու Տավուշից հետո թշնամու ագրեսիայի օբյեկտը հերթական անգամ դարձավ  Գեղարքունիքի մարզը։ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի տեղեկատվության համաձայն, հուլիսի 28-ի առվոտյան ադրբեջանցի զինվորականները թիրախավորել էին Կութ եւ Վերին Շորժա գյուղերը:

 

Ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսևորման հերթական զոհեր են դարձել արդեն մի քանի հայ զինվորականներ։ Հայկական բանակը, Պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն, ի պատասխան ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ գործողությունները երկրի սահմանները պաշտպանելու համար, և առավոտյան ժամը 09:20-ի դրությամբ թշնամին հետ է շպրտվել ելման դիրքեր: Կասկածից վեր է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Գեղարքունիքի բնակիչների նկատմամբ նախաձեռնված հերթական ահաբեկչությունը և մեր զինվորականների սպանությունները Բաքվի կողմից Երևանի նկատմամբ ճնշումների քաղաքականության անքակտելի մասն են։ Ճնշման նպատակն ակնհայտ է. Հայաստանի կողմից "խաղաղության" պայմանագրի ստորագրումը Արցախի հատուկ հիշատակմամբ՝ որպես Ադրբեջանի տարածքի մի մաս։ Պարոն Ալիեւի երկրորդ ցանկությունը Հայաստանի տարածքով իրեն արտատարածքային միջանցքի տրամադրումն է՝ Նախիջեւանի էքսկլավի հետ Ադրբեջանի կապի համար։ Այստեղ ապշերոնյան միապետության անփոփոխ նախագահին ակնհայտորեն հանգիստ չեն տալիս Ադոլֆ Հիտլերի կասկածելի դափնիները, որը հարձակվեց Լեհաստանի վրա եւ Երկրորդ համաշխարհային պատերազմ սանձազերծեց՝ լեհերի կողմից Արեւելյան Պրուսիայի հետ Գերմանիայի ցամաքային կապի համար "Դանցիգյան միջանցքի" տրամադրումից հրաժարվելուց հետո։

 

Կարևոր է նշել, որ բոլոր այդ գործընթացները, սկսած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից մինչև այսօր, վերահսկվում և մոդերացվում են մեկ երկրի ՝ Ռուսաստանի կողմից։ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող մյուս երկրները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, գործընթացում, գործնականում, ներկա չեն։ Եվ հենց Մոսկվան է այդ հայտարարության կատարման երաշխավորը։ Միանձնյա երաշխավորը: Հայտարարության, որում ոչ մի խոսք չկա ոչ Արցախի կարգավիճակի, ոչ էլ Ադրբեջանին արտատարածքային միջանցքի տրամադրման մասին՝ նրա ցմահ կաառավարչի հիտլերյան նկրտումները բավարարելու համար։ Այս լույսի ներքո ուշագրավ է թվում Մոսկվայի համաձայնությունը՝ ապահովելու անվտանգությունը "Զանգեզուրի միջանցքում", այսինքն, փաստացի, սեփական միանձնյա վերահսկողության տակ վերցնել Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը։ Փաստորեն, երկրորդ պլան մղելով Մինսկի խմբի գործընկերներին, հենց Մոսկվան է ստանձնել հայտարարության բոլոր 9 կետերի կատարման միանձնյա պատասխանատվությունը։ Մինչդեռ, Ադրբեջանում դեռեւս 200 հայ գերի կա, Բաքուն հրաժարվում է ապաշրջափակել հաղորդակցությունները, նոյեմբերի 9-ի հետ ոչ մի առնչություն չունեցող պահանջներ է ներկայացնում եւ շարունակում է մարտական գործողություններ վարել Հայաստանի նկատմամբ: Եվ, վերջապես, հայտարարության ստորագրումից հետո ադրբեջանցի զինվորականները ներխուժել են Հայաստանի տարածք և շարունակում են մնալ Սյունիքում և Գեղարքունիքում։ Եվ այսպես, Ռուսաստանը ոչ միայն չի կատարում իր պարտավորությունները՝ որպես նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարման երաշխավոր, այլև չի ցանկանում, կամ չի կարող, հարկ եղած դեպքում ընդգծել, կատարել նույնիսկ սեփական երկկողմ պարտավորությունները Հայաստանի հանդեպ։ Մենք ուզում ենք դա ընդունել՝ թե ոչ, բայց դա փաստ է։ Հայաստանի անվտանգության ապահովման պարտավորությունները, որոնք նա ստանձնել է 1995 թվականի պայմանագրով։ Պարտավորությունները ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության շրջանակներում: Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում ոչ մի պայմանագիր չունեցող արտադաշինքային երկիրը գնդակոծում է Հայաստանի տարածքը, այնտեղ դրոններ է ուղարկում, սպանում եւ առեւանգում քաղաքացիներին, ինչին ի պատասխան Մոսկվան նախընտրում է միայն լռել: Հրապարակավ: Թե ինչ է տեղի ունենում ոչ հրապարակային տիրույթում՝ Փաշինյանի եւ Ալիևի հետ Պուտինի հանդիպումներում, հայ և ադրբեջանցի գործընկերների հետ Շոյգուի հանդիպումներում, մեզ մնում է միայն կռահել։ Այդուհանդերձ, դատելով այս բոլոր հանդիպումների՝ սահմանին նոր գնդակոծությունների և նոր սպանությունների արդյունքներից, հնարավոր է թվում ենթադրել, որ ռազմավարական դաշնակցից Հայաստանը ոչ մի լավ բան չպետք է սպասի։ Երևանի հանդեպ սեփական պարտավորությունները կատարելու Մոսկվայի անկարողությունը կամ ցանկության բացակայությունը անհերքելի փաստ է։

 

Նոր սպանությունների և նոր տարածքների զավթման ֆոնին շարունակել Ադրբեջանի հետ բանակցությունները Ռուսաստանի միջնորդությամբ և Ռուսաստանի առաջարկած ձևաչափի շրջանակներում, Հայաստանի համար ինքնասպանության սցենար է թվում։ Բանակցություններ վարել, հաշտության պայմանագիր կնքել ինքնաձիգի փողի տակ՝ ոչ այլ ինչ է, եթե ոչ ինքնասպանություն հայոց պետականության համար։ Ավելի ճիշտ նրա համար,  ինչ նրանից մնացել է՝ 1999-ի հոկտեմբերի 27-ից սկսված գործընթացներից հետո։ Հրաժարվել Արցախի կարգավիճակին ձգտելու իրավունքից, ինչը նախատեսված է "մադրիդյան սկզբունքներով", հավասարազոր է ինքնասպանության։ Եվ, վերջապես, ինքնասպանության է հավասար  ագրեսիվ մինի-սուլթանությանն իր տարածքի մի մասի տրամադրումը՝ Էրդողանի էլ ավելի ագրեսիվ Թուրքիայի հետ նրա կապի նպատակով։ Շարունակելով գործել Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի կողմից պարտադրվող տրամաբանության շրջանակներում՝ Հայաստանը նմանվում է մինչեւ գոտկատեղը ճահճի մեջ գտնվող մարդու։ Այս աշխարհաքաղաքական ճահճից դուրս գալու համար ոչ մի գործողություն չձեռնարկելով՝ մենք դանդաղ, բայց հաստատ ընկղմվելու ենք դրա մեջ, մինչև այդ ճահճում վերջնականապես չխեղդվի մեր պետականությունը։ Այո, այս գործընթացը կտևի տարիներ, հնարավոր է, տասնամյակներ, բայց պահպանելով խաչված ձեռքերով կեցվածք՝ մենք վաղ թե ուշ վերջնականապես կանհետանանք այս աշխարհաքաղաքական ճահճում։

 

ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Հայաստանում ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի դեսպանների վերջին բոլոր հայտարարություններն ու գործողությունները, հաստատված աննախադեպ ֆինանսական օգնությունը Հայաստանին, նուրբ, բայց, այնուամենայնիվ, մեզ ձգված եղեգնափայտն են։ Կփորձենք արդյոք ճահճից դուրս գալ՝ կառչելով այդ  եղեգնաձաայտւց, թե կնախընտրենք շարունակել դանդաղ խորտակվել, պետք է որոշենք բացառապես մենք։ Արևմուտքը բոլորովին շահագրգռված չէ Հայաստանի հերթական ռուս-թուրքական բաժանման հարցում և, առնվազն, դրանում Արևմուտքի շահերը համընկնում են Հայաստանի շահերի հետ։ Մինչդեռ, Հայաստանի շահերը Ռուսաստանի շահերի հետ չեն համընկնում։ Առնվազն, սկսած Արցախի շուրջ բանակցությունների սեղանին "Լավրովի պլանի" ի հայտ գալուց։ Թե՝ ինչպես երկիրն իրեն պահի ռազմավարական դաշնակցի նկատմամբ՝  դաշնակցի հետ շահերի նման անհամատեղելիության պայմաններում, հարցն իսկապես հռետորական է։

 

"Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառմանն ի պատասխան Հայաստանի Հանրապետությունը գործի կդնի միջազգային իրավունքով վերապահված իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը", - նշվում է հուլիսի 28-ի առավոտյան Հայաստանի  ԱԳՆ տարածած հայտարարության մեջ: Այս հայտարարությունըթվում է միանգամայն տեղին: Սակայն, միայն այն դեպքում, եթե դրան հաջորդեն Երևանի որոշակի գործողություններ։ Երկկողմ, եռակողմ և բազմակողմ պայմանագրերի շրջանակներում Հայաստանի հանդեպ սեփական պարտավորությունները կատարելու Մոսկվայի անկարողությունը/ցանկության բացակայությունն ակնհայտ է։ Ինչը պետք է արժանանա Երևանի տրամաբանական պատասխանին, առնվազն, արտակարգ նիստի պահանջով ՄԱԿ Անվտանգության խորհրդին դիմելու տեսքով։ Իսկ առավելագույնը՝ մեր երկրի անվտանգության ապահովման գործում Փարիզի մասնակցության վերաբերյալ առաջարկությունների փաթեթով Ֆրանսիային դիմելն է։ Հենց դա նկատի ուներ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը՝ դիվանագիտական լոզվից թարգմանած պարզ լեզվի։ Եվ այդ առաջարկը հնչեցվել է միանգամայն հստակ։ Նույնիսկ՝ մեզ համար:

 

Եվ, վերջապես, վերջինը հերթականությամբ, բայց ոչ կարևորությամբ։ Նույնիսկ ինքնաձիգի փողի տակ Ադրբեջանի հետ կնքելով "խաղաղ" պայմանագիր՝ մենք խաղաղություն չենք ստանա։ 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված ուժերի հաշվեկշռի պայմաններում դա, պարզապես, անհնար է։ Սպանությունները սահմանին կշարունակվեն, որից հետո կհետեւեն փոքրիկ ցարի եւ նրա տերերի նոր պահանջները։ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ագրեսիան հնարավոր է կանգնեցնել բացառապես տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական հավասարակշռության ձևավորման միջոցով։ Առնվազն՝ Եվրամիության մասնակցությամբ՝ ի դեմս Ֆրանսիայի և ԱՄՆ-ի։ Այս ամենումեջ որոշակի դեր կարող են խաղալ նաև Իրանն ու Չինաստանը։ Դա բարդ, բայց միանգամայն հնարավոր սցենար է։ Հայաստանն արդեն գին է վճարել Ռուսաստանի և Ռուսաստանի փոխարեն նման սցենարի իրականացման իրավունքի համար։ Մեր տղաների արյամբ և Արցախի տարածքներով։ Այնպես, ինչպես դա արել են Վրաստանն ու Ուկրաինան։ Եվ այսօր իրավունք ունի Մոսկվայից պահանջել անվերապահորեն կատարել Երևանի հանդեպ ստանձնած բոլոր պարտավորությունները՝ առանց բացառության։ Առնվազն: Միակ այլընտրանքը Հարավային Կովկասում նոր աշխարհաքաղաքական հաշվեկշռի ձևավորումն է։ Դիվանագիտական ճանապարհով, բանակցությունների միջոցով։ Ինչին մասնակցության հայտը ԵՄ-ն արդեն հնչեցրել է։

 

Հ.Գ.։ Հայաստանի վրա հարձակումը դադարեցնելու՝ Ադրբեջանի կողմից  ընդունված Մոսկվայի առաջարկը զոհված հայ զինծառայողներին չի վերադարձնի։ Սա հերթական կիսամիջոց է, որը տանում է դեպի հերթական սպանություններ ու ահաբեկումներ դեռևս  Ռուսաստանի բարեկամ Հայաստանի բնակչության նկատմամբ։ Ռուսաստանը պարտավոր է կատարել Հայաստանի հանդեպ ստանձնած բոլոր սեփական պարտավորությունները՝ առանց բացառության: Եթե դեռ ցանկանում է պահպանել սեփական ներկայությունը Կովկասյան լեռնաշղթայից դեպի հարավ։ Ռուսաստանը պարտավոր է կատարել իր պարտավորությունները, իսկ Հայաստանը պարտավոր է պահանջել՝ դրանք անշեղորեն կատարել։ Այլ երկրների հանցավոր շահերի դիմաց մեր արյամբ վճարել՝ մենք այլեւս մտադիր չենք։

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Սիլաեւ․ Ուկրաինայի վերականգնմանը նվիրված խորհրդաժողովին Հայաստանի մասնակցությունը գիտակցված մարտահրավեր է Մոսկվային ՝ հանուն Բրյուսելի հավանությանՍիլաեւ․ Ուկրաինայի վերականգնմանը նվիրված խորհրդաժողովին Հայաստանի մասնակցությունը գիտակցված մարտահրավեր է Մոսկվային ՝ հանուն Բրյուսելի հավանության
Զատուլին․ Փաշինյանը ձգտում է ապացուցել արևմտամետությունը՝ Ուկրաինայի հարցով համաժողովին մասնակցությամբԶատուլին․ Փաշինյանը ձգտում է ապացուցել արևմտամետությունը՝ Ուկրաինայի հարցով համաժողովին մասնակցությամբ
Մեդվեդև․ Հայաստանը գնում է Ուկրաինայի ճանապարհովՄեդվեդև․ Հայաստանը գնում է Ուկրաինայի ճանապարհով
Դեսպան․ Հնդկաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը բազմապրոֆիլ և դինամիկ բնույթ է ստանումԴեսպան․ Հնդկաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը բազմապրոֆիլ և դինամիկ բնույթ է ստանում
Մինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսՄինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիս
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայանԼանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
Կոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքԿոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիք
Դատարանը 2 ամսով կալանավորել է ընդդիմադիր Ավետիք ՉալաբյանինԴատարանը 2 ամսով կալանավորել է ընդդիմադիր Ավետիք Չալաբյանին
Լևոն Քոչարյան. Ռոբերտ Քոչարյանն ու Սամվել Կարապետյանը դեռ չեն հանդիպել, բայց եթե հարկ լինի, նրանք դա կանենԼևոն Քոչարյան. Ռոբերտ Քոչարյանն ու Սամվել Կարապետյանը դեռ չեն հանդիպել, բայց եթե հարկ լինի, նրանք դա կանեն
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկներըAI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
«Հայաստան» դաշինքի՝ «Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին» միջնորդությունը չի ընդունվել«Հայաստան» դաշինքի՝ «Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին» միջնորդությունը չի ընդունվել
Կամավոր ատեստավորման երկրորդ փուլը հաջողությամբ անցած ուսուցիչների աշխատավարձի հիմնական դրույքաչափը կբարձրացվի. նախարար ԱնդրեասյանԿամավոր ատեստավորման երկրորդ փուլը հաջողությամբ անցած ուսուցիչների աշխատավարձի հիմնական դրույքաչափը կբարձրացվի. նախարար Անդրեասյան
Օսկանյան. Հայաստանի իշխանությունները մեծ սխալ են թույլ տվել, երբ հայերի՝ Արցախ վերադարձի հարցը հավասարեցրել են ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալունՕսկանյան. Հայաստանի իշխանությունները մեծ սխալ են թույլ տվել, երբ հայերի՝ Արցախ վերադարձի հարցը հավասարեցրել են ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալուն
Հայաստանն ու Հնդկաստանը նշում են քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտությունըՀայաստանն ու Հնդկաստանը նշում են քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտությունը
Ընդդիմադիր․ վստահություն չի կարող լինել այնտեղ, որտեղ ընտրական գործընթացի առանցքային հատվածը մնում է ստվերում և թաքունԸնդդիմադիր․ վստահություն չի կարող լինել այնտեղ, որտեղ ընտրական գործընթացի առանցքային հատվածը մնում է ստվերում և թաքուն
Հայաստանի պատվիրակությունն այցելել է Տաջիկստանի խորհրդարան՝ Հայաստանի պատվիրակությունն այցելել է Տաջիկստանի խորհրդարան՝ "Համագործակցության երեխաները" համաժողովի շրջանակում
Հայաստանի դեսպանը ֆրանսիացի օրենսդիրներին պատմել է հանրապետությունում ընտրական գործընթացների մասինՀայաստանի դեսպանը ֆրանսիացի օրենսդիրներին պատմել է հանրապետությունում ընտրական գործընթացների մասին
Իննա Սահակյանի և Ռուբեն Ղազարյանի ֆիլմն ընդգրկվել էԻննա Սահակյանի և Ռուբեն Ղազարյանի ֆիլմն ընդգրկվել է"Ոսկե ծիրանի" միջազգային մրցութային ծրագրում
Փաստաբան․ Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համարՓաստաբան․ Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար
Կրեմլ. Հայաստանի ղեկավարությունն այսօր կանգնած է խաչմերուկումԿրեմլ. Հայաստանի ղեկավարությունն այսօր կանգնած է խաչմերուկում
Միջազգային իրավունքի մասնագետը՝ ՄԻԵԴ-ի առաջին որոշման մասին. Միայն դատական ակտը կարող է խանգարել Ադրբեջանին լեգիտիմացնել իր գործած հանցագործություններըՄիջազգային իրավունքի մասնագետը՝ ՄԻԵԴ-ի առաջին որոշման մասին. Միայն դատական ակտը կարող է խանգարել Ադրբեջանին լեգիտիմացնել իր գործած հանցագործությունները
Փաստաբան. ԿԸՀ-ն հրաժարվել է բովանդակային գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն համաձայնություն տալու իր իսկ որոշմանըՓաստաբան. ԿԸՀ-ն հրաժարվել է բովանդակային գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն համաձայնություն տալու իր իսկ որոշմանը
Հուլիսը Հայաստանում այնքան էլ շոգ չի լինի. օդերևութաբանի կանխատեսումըՀուլիսը Հայաստանում այնքան էլ շոգ չի լինի. օդերևութաբանի կանխատեսումը
«Ուժեղ Հայաստան». Մինչ Հայաստանի իշխանությունները խոսում են խաղաղության մասին, Բաքուն միջազգային հանրության շրջանում հակահայկական ընկալում է ձևավորում«Ուժեղ Հայաստան». Մինչ Հայաստանի իշխանությունները խոսում են խաղաղության մասին, Բաքուն միջազգային հանրության շրջանում հակահայկական ընկալում է ձևավորում
ANCA. Երևանի և Բաքվի միջև «խաղաղության» համաձայնագիրը Վաշինգտոնում ներկայացվում է որպես առաջընթաց, մինչդեռ իրականում դա Արցախում Ադրբեջանի էթնիկ զտումների ամրագրումն էANCA. Երևանի և Բաքվի միջև «խաղաղության» համաձայնագիրը Վաշինգտոնում ներկայացվում է որպես առաջընթաց, մինչդեռ իրականում դա Արցախում Ադրբեջանի էթնիկ զտումների ամրագրումն է
Իրավապահները ձերբակալել են Ավետիք ՉալաբյանինԻրավապահները ձերբակալել են Ավետիք Չալաբյանին
Ընդդիմություն. Այն, ինչ տեղի ունեցավ Երևանի ավագանու նիստում, լիովին օրինաչափ է թվումԸնդդիմություն. Այն, ինչ տեղի ունեցավ Երևանի ավագանու նիստում, լիովին օրինաչափ է թվում
Ո՞վ կդառնա հայկական խորհրդարանի խոսնակը. իշխող կուսակցությունում քննարկումներ են ընթանումՈ՞վ կդառնա հայկական խորհրդարանի խոսնակը. իշխող կուսակցությունում քննարկումներ են ընթանում
Քաղաքագետ. Քաղաքականության մեջ խորհրդանիշները երբեմն ավելի շատ բան են ասում, քան պաշտոնական հայտարարություններըՔաղաքագետ. Քաղաքականության մեջ խորհրդանիշները երբեմն ավելի շատ բան են ասում, քան պաշտոնական հայտարարությունները
Հայաստանը և Ջիբութին ՄԱԿ-ում հակամարտությունների կանխարգելման հարցերին նվիրված միջոցառում են անցկացրելՀայաստանը և Ջիբութին ՄԱԿ-ում հակամարտությունների կանխարգելման հարցերին նվիրված միջոցառում են անցկացրել
Հայաստանն ու ԵՄ-ը քննարկել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնումըՀայաստանն ու ԵՄ-ը քննարկել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնումը
Ընտրությունների գլխավոր առանձնահատկությունը Հայաստանի ներքին քաղաքականությանը և ընտրական գործընթացին արտաքին միջամտությունն էր. ԱԺ փոխխոսնակԸնտրությունների գլխավոր առանձնահատկությունը Հայաստանի ներքին քաղաքականությանը և ընտրական գործընթացին արտաքին միջամտությունն էր. ԱԺ փոխխոսնակ
Հայաստանի Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է խորհրդարանի պատգամավորի երդման նոր տեքստը, որը շուտով կդրվի քվեարկությանՀայաստանի Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է խորհրդարանի պատգամավորի երդման նոր տեքստը, որը շուտով կդրվի քվեարկության
Հայաստանում կարող է հայտնվել Բարեկեցության նախարարությունՀայաստանում կարող է հայտնվել Բարեկեցության նախարարություն
Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ծրագրում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան․ ԶԼՄՈւրսուլա ֆոն դեր Լյայենը ծրագրում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան․ ԶԼՄ
Հայաստանի օմբուդսմենը դատապարտել է Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքըՀայաստանի օմբուդսմենը դատապարտել է Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքը
"Ոսկե ծիրանը" կներկայացնի ավստրիացի հայտնի ռեժիսոր Ջեսիկա Հաուսների ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը
Երևանի քաղաքապետն ավագանու նիստում հանդես է եկել ընդդիմության հասցեին սպառնալիքներովԵրևանի քաղաքապետն ավագանու նիստում հանդես է եկել ընդդիմության հասցեին սպառնալիքներով
Հայ քաղաքագետ․ Անվանափոխելով Ամիրյան փողոցը՝ Հայաստանի ղեկավարությունը հերթական անգամ սիրաշահեց ԱդրբեջանինՀայ քաղաքագետ․ Անվանափոխելով Ամիրյան փողոցը՝ Հայաստանի ղեկավարությունը հերթական անգամ սիրաշահեց Ադրբեջանին
Հայաստանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ»  համաշխարհային կոնգրեսինՀայաստանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ»  համաշխարհային կոնգրեսին
Լավրով․ Եվրամիությունը ոչ թե, պարզապես, փորձում է ընդհատակյա եղանակներով փոխել իշխանությունն այլ երկրներում է, այլեւ հպարտանում է իր մեթոդներովԼավրով․ Եվրամիությունը ոչ թե, պարզապես, փորձում է ընդհատակյա եղանակներով փոխել իշխանությունն այլ երկրներում է, այլեւ հպարտանում է իր մեթոդներով
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակովBSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
ՃՏՊ-ի պատճառով խախտվել է ՃՏՊ-ի պատճառով խախտվել է "ՀԿԵ" ընկերության միջքաղաքային երթևեկության չվացուցակը, և չեղարկվել է Երևան-Գյումրի էլեկտրագնացքը
ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքում փոփոխությունների նախագիծ, որոնց համաձայն,  կառավարության անդամների երդման տեքստը կփոխվի՝ նրանց պաշտոնը ստանձնելիսՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքում փոփոխությունների նախագիծ, որոնց համաձայն,  կառավարության անդամների երդման տեքստը կփոխվի՝ նրանց պաշտոնը ստանձնելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա Բաքվում հայ ռազմագերիների 1000-օրյա պահմանը նվիրված մամուլի ասուլիսԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա Բաքվում հայ ռազմագերիների 1000-օրյա պահմանը նվիրված մամուլի ասուլիս
Սոֆիայի կենտրոնի ամենագեղեցիկ փողոցներից մեկը կկոչվի Հայաստանի ծառուղիՍոֆիայի կենտրոնի ամենագեղեցիկ փողոցներից մեկը կկոչվի Հայաստանի ծառուղի
Պետական դավաճանության մեղադրանքները ծեծկռտուք են հրահրել Երևանի ավագանու նիստումՊետական դավաճանության մեղադրանքները ծեծկռտուք են հրահրել Երևանի ավագանու նիստում
Սաղաթելյանն իր տանը կատարված խուզարկությունն անվանել է հերթական ապօրինի գործընթաց և քաղաքական հալածանքՍաղաթելյանն իր տանը կատարված խուզարկությունն անվանել է հերթական ապօրինի գործընթաց և քաղաքական հալածանք
«Հայ-Ռուսական համալսարան» միջպետական բարձրագույն ուսումնական հաստատությունը ՀՌՀ-ի նոր պաշտոնական անվանումն է, հայտնում է բուհի մամուլի ծառայությունը:«Հայ-Ռուսական համալսարան» միջպետական բարձրագույն ուսումնական հաստատությունը ՀՌՀ-ի նոր պաշտոնական անվանումն է, հայտնում է բուհի մամուլի ծառայությունը:
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Ամիրյան փողոցը վերանվանվել էԱմիրյան փողոցը վերանվանվել է
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորը ներկայացրել է որոշ մանրամասներ իրավապահների կողմից ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցչի տանը կատարված խուզարկություններիցՀՀ Ազգային ժողովի պատգամավորը ներկայացրել է որոշ մանրամասներ իրավապահների կողմից ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցչի տանը կատարված խուզարկություններից
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Ֆրանկոֆոնիայի հարցերով պատվիրակ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներըՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Ֆրանկոֆոնիայի հարցերով պատվիրակ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարները
ՀՀԿ փոխնախագահը համոզված է․ հայկական ընդդիմությունը նախ պետք է հաղթի Փաշինյանին «հիշողության դեմ պատերազմում»ՀՀԿ փոխնախագահը համոզված է․ հայկական ընդդիմությունը նախ պետք է հաղթի Փաշինյանին «հիշողության դեմ պատերազմում»
Հայաստանին նոր ցիկլոն է մոտենում, որը կբերի օդի ջերմաստիճանի նվազում և ինտենսիվ անձրևներՀայաստանին նոր ցիկլոն է մոտենում, որը կբերի օդի ջերմաստիճանի նվազում և ինտենսիվ անձրևներ
Իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություն են իրականացրել ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանի տանըԻրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություն են իրականացրել ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանի տանը
Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովMoody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարով
Հայաստանի ԱԽ քարտուղարը մեկնում է Լեհաստան, որտեղ կմասնակցի Ուկրաինայի վերականգնման հարցերով միջազգային համաժողովինՀայաստանի ԱԽ քարտուղարը մեկնում է Լեհաստան, որտեղ կմասնակցի Ուկրաինայի վերականգնման հարցերով միջազգային համաժողովին
Կիր Սթարմերը հրաժարական է տալիս Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից՝ ճանապարհ հարթելով տասնամյակի ընթացքում երկրի յոթերորդ առաջնորդի համարԿիր Սթարմերը հրաժարական է տալիս Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից՝ ճանապարհ հարթելով տասնամյակի ընթացքում երկրի յոթերորդ առաջնորդի համար
Արկադի Ղուկասյանն իր հերթական տարեդարձը դիմավորում է Բաքվի բանտումԱրկադի Ղուկասյանն իր հերթական տարեդարձը դիմավորում է Բաքվի բանտում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում