Արմինֆո.Երկաթուղու ենթակառուցվածքը ոչ միայն տեսանելի երկաթուղային գծերն են, կամուրջները և անցումները: Երկաթուղային ենթակառուցվածքը էներգետիկ, կապի, ճարտարագիտության, երթևեկության, կայարանային տնտեսության ոլորտների բարդ համակարգերն են, որոնք փոխգործակցոում են մեկ համալիրում:
Հազարավոր մարդիկ ամեն օր ապահովում են այդ համակարգերի աշխատանքային վիճակը և ապահովում դրանց փոխազդեցությունը:
Ենթակառուցվածքային բլոկը, բացառությամբ 2021 թ., երբ իրականացվեց շարժակազմի խորը արդիականացում, էական ներդրումներ է պահանջում: Այսպիսով, անցած մեկ տարվա ընթացքում Հարավկովկասյան երկաթուղում անց են կացվել լայնամասշտաբ աշխատանքներ՝ գծի, կապի տնտեսության, ազդանշանային և ավտոմատացման համակարգերի արդիականացման ու կապիտալ վերանորոգման ուղղությամբ:
Ուղու արդիականացման նպատակով հին ռելսերի վրա կապիտալ վերանորոգվել են Ծովագյուղ-Շորժա և Հրազդան-Սևան հատվածների 3,3 կմ, իսկ նոր ռելիսերի՝ 5 կմ Սանահին-Թումանյան և Ղալթախչի-Ջաջուռ հատվածներում: Բացի այդ, փոխարինվել է 7 730 փայտե կոճ, 18 680՝ երկաթբետոնե, 1 600 переводных брусьев, 80 հատ թերի ռելս:
Սլաքային փոխադրիչների մաշվածությունը վերացնելու համար հղկվել են դրանց մետաղական մասերը, փոխարինվել են 6,7 կմ երկարության ռելսեր, ինչը հնարավորություն է տալիս երկարացնել դրանց շահագործման ժամկետը: Կատարված աշխատանքները թույլ են տալիս նպաստել գծային տնտեսության օբյեկտների վիճակի բարելավմանը, գնահատականների իջեցմանը և գնացքների արագությունների բարձրացմանը:
Գծային մեքենաների, մասնագիտացված ավտոմիջոցների և տեխնոլոգիական սարքավորումների նորացման նպատակով ձեռք է բերվել վեց տեխնոլոգիական մեքենա: Երկաթուղային գծանցներում գնացքների երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով, Ենթակառուցվածքների տնօրինության աշխատակիցները, տեղական համայնքների և Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչների հետ համատեղ իրականացրել են «Անվտանգության օր գծանցումներում» արշավը: Վերանորոգումը կատարվել է 5 անցումներում:
Ավտոմատացման, հեռամեխանիկայի և կապի տնտեսությունում կիսավտոմատ արգելափակման խափանումների քանակը նվազեցնելու համար Հրազդան և Սևան կայարաններում արդիականացվեցին ավտոմատացումը, հեռամեխանիկա և կապի միջոցները:
Գնացքների երթևեկության անվտանգությունն ապահովելու համար վերականգնվեց Ղալտախչի կայարանի գծանցի ավտոմատ ազդանշանային համակարգը, համապատասխան աշխատանքներն իրականացվեցին Մասիս և Արաքս կայարաններում: Փոխարինվեց Շորժա-Վարդենիս վազուրդու 2.1 կմ երկարություն ունեցող օպտիկամանրաթելային կապի մալուխը: Ջերմաստիճանային ռեժիմն ու սարքավորումների շահագործման սանիտարական ստանդարտներն ապահովելու համար 9 ռելեային և վարչական սենյակներում գնվել և տեղադրվել են օդորակիչներ:
Էլեկտրիֆիկացման և էլեկտրամատակարարման տնտեսությունում տեխնիկական միջոցների խափանումները նվազեցնելու և քարշային ենթակայանների և շփման ցանցի հուսալի շահագործման համար նորոգվել է 358 մետաղական հենակ, տեղադրվել են էլեկտրական միակցիչներ, փոխարինվել են մալուխներ, այլ սարքավորումներ:
Անխափան էլեկտրամատակարարումն ապահովելու համար փոխարինվեց 3 լարման տրանսֆորմատոր, վերանորոգվեցին երեք քարշային ենթակայանի սարքավորումները՝ տրանսֆորմատորների փոխարինմամբ, նորոգվել է «Երևան» քարշային ենթակայանի ուժային տրանսֆորմատորը:
Վերոհիշյալը՝ ՀԿԵկողմից 2008 թվականից կատարվող մեծածավալ աշխատանքի միայն մեկ դրվագ է այն: Ոչ մասնագետի աչքի համար անտեսանելի այս աշխատանքը նպաստում է երթևեկության անվտանգության աճին, երկաթուղային տրանսպորտի անխափան աշխատանքին, բացառում է շարժակազմի գծերից դուրս գալն ու այլ արտակարգ իրավիճակները:
Ենթակառուցվածքի տնօրինության պետ Ա. Ս. Խախլյոնով