Արմինֆո.Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Նարեկ Մկրտչյանի հետ՝ քննության առնելով մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում Հայաստանի ձեռքբերումները։ Այդ մասին հաղորդել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունը:
«Դեսպանն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղում ու դրա շուրջ ծավալված հակամարտության հետևանքով տեղահանված ընտանիքներին աջակցելու ու նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ Միացյալ Նահանգների ջանքերին», - ավսում է հաղորդագրությունում։