Արմինֆո. Կա մի իրողություն՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի բանակցություններով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Քանի դեռ այդ կարգավիճակը որոշված չէ, ո՛չ Բաքվում Ֆրանսիայի դեսպանը, ո՛չ Երևանում Ֆրանսիայի դեսպանը չեն կարող այցելել Ղարաբաղ։
Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, պատասխանելով այն հարցին, թե ինչու Բաքվում ԱՄՆ, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության դեսպանները մերժել էին հուլիսի 9-10-ը Շուշի մեկնելու Ադրբեջանի կառավարության հրավերը: "Բաքվում իմ գործընկերը չի այցելում Շուշի, ինչպես ես չեմ այցելում Ստեփանակերտ։ Եվ սա մի դիրքորոշում է, որը կիրառվել է Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների կողմից։ Մինչդեռ Ֆրանսիան կողմնակից է Ղարաբաղում միջազգային ավելի լայն ներկայության։ Այժմ միայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն է այնտեղ ներկա և կատարում է գերազանց աշխատանք։ Մենք կարծում ենք, որ ՄԱԿ-ի գործակալությունները նույնպես կոչված են ներկա լինելու Լեռնային Ղարաբաղում ",- նշել Է դիվանագետը ՝ ուշադրություն հրավիրելով հանգամանքին, որ նախատեսված է նաեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, որտեղ հատուկ հիշատակվում է փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը:
Ըստ Լաքոտի, բացի այդ, Ֆրանսիան ՅՈՒՆԵՍԿՕ-ում պայքարում է, որպեսզի կառույցի առաքելությունը նույնպես կարողանա այցելել Ղարաբաղ: "Մենք հավատում ենք, որ Ղարաբաղում միջազգային ներկայությունը կնպաստի բնակչության բարեկեցությանը, ինչպես նաև անվտանգությանը", - ասել է նա "Ազատություն" ռադիոկայանին տված հարցազրույցում: