Արմինֆո. Հուլիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 227 936 դեպք, որոնցից 218 585 -ն` առողջացած, 4573-ը` մահվան ելքով:
Առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3665 պացիենտ: «Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 282 345 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4875 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 220 նոր դեպք: Ունենք 56 առողջացած և 1 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1113 է», - ասվում է հաղորդագրությունում: