Արմինֆո.Միացյալ Նահանգները մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով գրանցվող միջադեպերով, հատկապես՝ Երասխ/Սադարակ հատվածի վերջին դեպքերով: Այդ մասին ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում:
«Մենք երկու կողմին կոչ ենք անում արագ և խաղաղ կերպով թուլացնել լարվածությունը և առարկայական բանակցությունների վերսկսման տիրույթ ստեղծել», - ասվում է հաղորդագրությունում:
Նշենք, որ նախորդ շաբաթվանից հակառակորդը պարբերաբար սադրանքներ է կազմակերպում հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում։ Նախօրեին փորձ է արվել ճեղքում իրականացնել Երասխի հատվածում։