Արմինֆո. Ադրբեջանահայկական պետական սահմանին շարունակվում են տագնապ առաջացնող իրադարձությունները։ Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
"Մենք կրկնում ենք զսպվածության, ուժերի տարանջատման եւ սահմանային հարցերի շուրջ կառուցողական երկխոսության մեր կոչը՝ առանց նոր կորուստների։ Եվրամիությունը պատրաստ է օգնել կողմերին", - հայտարարել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։
Նկատենք, որ անցած շաբաթվանից հակառակորդը պարբերաբար սադրանքներ է կազմակերպում հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում։ Նախօրեին փորձ էր արվել ճեղքում իրականացնել Երասխի հատվածում։ Հայաստանի ՊՆ հաղորդման համաձայն, ադրբեջանական զինուժը կիրառել է ականանետեր: Հուլիսի 14-ին հակառակորդի սադրանքների հետեւանքով զոհվել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, իսկ այսօր գիշերը վիրավորվել է Երասխ համայնքի ղեկավարը: