Արմինֆո.Այսօր Մոսկվայում տեղի կունենան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները:
Ինչպես հաղորդում է Կրեմլը, նախատեսվում է քննարկել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերային հարաբերությունների հետագա ամրապնդման առանցքային հարցերը՝ առեւտրաներդրումային եւ հումանիտար համագործակցության շեշտադրմամբ: "Նախատեսվում է նաեւ կարծիքների փոխանակում տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։ Հիմնական ուշադրությունը կհատկացվի Լեռնային Ղարաբաղի շուրջ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9 - ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտներին, այդ թվում՝ տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման եւ զարգացման խնդիրների լուծմանը", - հաղորդում է Կրեմլը: