Արմինֆո.Կրեմլում հաստատում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Ռուսաստան այցի նախապատրաստումը. Խոսքը վերաբերում է դիրքորոշումների հստակեցմանը:
Այդ մասին լրագրողներին հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի նախագահի ժամանակացույցում կա Ալիեւի հետ հանդիպում ՌԴ-ում: Պեսկովը հավելել է, որ այցի ընթացքում ինչ-որ փաստաթղթերի ընդունում չի նախատեսվում, հաղորդում է "ՌԻԱ Նովոստին":