


Արմինֆո.Հուլիսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 227 522 դեպք, որոնցից 218 427-ն` առողջացած, 4569-ը` մահվան ելքով:
Առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3414 պացիենտ: «Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 271 171 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3554 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 92 նոր դեպք: Ունենք 96 առողջացած և 3 մահվան դեպք», - ասվում է հաղորդագրությունում:



