Արմինֆո. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը երկօրյա այցով ժամանել է Հայաստան: "Զվարթնոց" օդանավակայանում նրան դիմավորել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը:
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդման համաձայն, այցի շրջանակում Շառլ Միշելը կհանդիպի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցություններն ամփոփող հայտարարություններով:
Եվրոպական խորհրդի նախագահը կհանդիպի նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: